Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել է 7-րդ տուրը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Պոլինա Կոբակը, որը վաստակել է 5 միավոր: 4,5 միավոր ունեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը: Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք շախմատիստներն են, որոնք վաստակել են 6-ական միավոր: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի հունիսի 6-ին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով