Karevor News

Karevor News

ԱՄՆ-ում դատարանը Պետքարտուղարությանը պարտավորեցրել է վերականգնել «գրին քարտի» վիճակախաղը

ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է վերսկսի ներգաղթյալների համար «գրին քարտի» վիճակախաղի դադարեցված պրակտիկան հոկտեմբերի 18-ից ոչ ուշ։ Համապատասխան որոշումը կայացրել է Կալիֆոռնիայի նահանգի հարավային շրջանի դատարանը։ Նախնական դատական որոշման մեջ նշված է, որ դատարանը պատասխանողին՝ Մարկո Ռուբիոյին՝ որպես ԱՄՆ պետքարտուղար, պարտավորեցնում…

Իրանի հետ պատերազմն արդեն ավելի քան 100 միլիարդ եվրո է արժեցել ԵՄ-ի համար. Իսպանիայի վարչապետ

Իրանում պատերազմը, որն սկսել են ԱՄՆ-ը և Իսրայելը, Եվրամիության համար արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո։ Ինչպես հաղորդում է Breaking the News պարբերականը, այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ժամանելով Բրյուսել՝ ԵՄ գագաթնաժողովին։ Նա նաև նշել է,…

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Ալիբեկ Կուանտիրովին, ով Հայաստանում է COP17-ի շրջանակում։ Այդ մասին նշված է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության…

Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ 14 պատվիրակություն լքել է դահլիճը

Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի 7-րդ գագաթնաժողովին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի ելույթի ժամանակ 14 երկրի պատվիրակություն լքել է դահլիճը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ընդհանուր առմամբ, դահլիճում եղել է 28 պատվիրակություն։ Ի թիվս այլոց,…

ՄԻՊ գրասենյակը կաշխատի հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումների

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իրազեկում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումների անցկացման նպատակով երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար, բացառությամբ ՄԻՊ աշխատակազմի մարզային…

Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը

Շաբաթվա վերջին պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրոպական միության ապագա բյուջեն։ Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պնդում է խնայողական քաղաքականության անհրաժեշտությունը և իր շուրջ է համախմբել ևս հինգ երկրի։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։ Այդուհանդերձ, Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ անդամ…

COP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիսավոր բացեցին COP17-ի Կապույտ գոտում Հայաստանի ազգային տաղավարը։ Առանձնահատուկ պատիվ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացնել Հայաստանը՝ իր հարուստ ու բազմազան բնաշխարհով, հազարամյա պատմությամբ, մշակութային ժառանգությամբ և ազգային ինքնությամբ։ Տաղավարում…

Վանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերել

Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերել։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները պրոֆիլակտիկ աշխատանք իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին այցելել են Վանաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա տղամարդու՝ Լոռվա փողոցում գտնվող բնակության հասցե։ Տեսնելով ոստիկաններին՝ տանտերը…

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Զանզիբարի Ինքնավարության նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին։ Այդ մասին նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։ Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ…