Karevor News

Karevor News

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և…

Զելենսկին ու Մակրոնը քննարկել են FREYJA-ի նախագիծը

Զելենսկին և Մակրոնը քննարկել են FREYJA եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման արագացումը։ Ուկրաինան ակնկալում է, որ համակարգը կսկսի գործել մինչև տարեվերջ, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։ FREYJA-ն Ուկրաինայի և եվրոպական երկրների համատեղ նախագիծ է՝ բալիստիկ հրթիռների որսման համակարգ ստեղծելու նպատակով։ Ուկրաինան…

ԱԺ-ի մոտ բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլը

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ Ազգային ժողովի մոտ, բախվել են «Tesla» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել…

Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ ։ Այդ մասին նշված է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ…

ԱՄՆ-ում դատարանը Պետքարտուղարությանը պարտավորեցրել է վերականգնել «գրին քարտի» վիճակախաղը

ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է վերսկսի ներգաղթյալների համար «գրին քարտի» վիճակախաղի դադարեցված պրակտիկան հոկտեմբերի 18-ից ոչ ուշ։ Համապատասխան որոշումը կայացրել է Կալիֆոռնիայի նահանգի հարավային շրջանի դատարանը։ Նախնական դատական որոշման մեջ նշված է, որ դատարանը պատասխանողին՝ Մարկո Ռուբիոյին՝ որպես ԱՄՆ պետքարտուղար, պարտավորեցնում…

Իրանի հետ պատերազմն արդեն ավելի քան 100 միլիարդ եվրո է արժեցել ԵՄ-ի համար. Իսպանիայի վարչապետ

Իրանում պատերազմը, որն սկսել են ԱՄՆ-ը և Իսրայելը, Եվրամիության համար արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո։ Ինչպես հաղորդում է Breaking the News պարբերականը, այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ժամանելով Բրյուսել՝ ԵՄ գագաթնաժողովին։ Նա նաև նշել է,…

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Ալիբեկ Կուանտիրովին, ով Հայաստանում է COP17-ի շրջանակում։ Այդ մասին նշված է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության…

Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ 14 պատվիրակություն լքել է դահլիճը

Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի 7-րդ գագաթնաժողովին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի ելույթի ժամանակ 14 երկրի պատվիրակություն լքել է դահլիճը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ընդհանուր առմամբ, դահլիճում եղել է 28 պատվիրակություն։ Ի թիվս այլոց,…

ՄԻՊ գրասենյակը կաշխատի հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումների

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իրազեկում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումների անցկացման նպատակով երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար, բացառությամբ ՄԻՊ աշխատակազմի մարզային…