Karevor News

Karevor News

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կոլումբիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Կոլումբիայում՝ Պանամերիկյան մայրուղու վրա, պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է առնվազն 14 մարդ, իսկ մոտ 38-ը ստացել են վնասվածքներ։ Պայթյունի հետևանքով ոչնչացվել է մեկ ավտոբուս և մոտակայքում գտնվող տասնյակ ավտոմեքենաներ, հայտնում է El País-ը։ Նախագահ Գուստավո Պետրոն հարձակման համար մեղադրել…

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես…

ԱՄՆ-ում կրակոցները ուղղված են եղել Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին

Ըստ CBS News-ի աղբյուրների՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության կասկածյալը հայտնել է, որ ցանկանում էր կրակել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա։ Իրավապահ մարմինների երկու աղբյուր հաստատել են, որ 31-ամյա Քոուլ Ալենը աշխատել է Թորրանսի C2 Education ընկերությունում,…

Բռնությունը որևէ պարագայում չի կարող լինել քաղաքական կամ հանրային կյանքի գործիք. «Հանուն Հանրապետության» կուսակցությունը դատապարտում է

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է քիչ առաջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ընթացքում տեղի ունեցած զինված հարձակումը։ «Բռնությունը որևէ պարագայում չի կարող լինել քաղաքական կամ հանրային կյանքի գործիք։ Ուրախ ենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը և…

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել

Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքը խափանվել է հրաձգության միջադեպի պատճառով։ Դեպքի պահին դահլիճում գտնվել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփըը։ Կրակոցների ձայներից հետո Գաղտնի ծառայության աշխատակիցները նրանց արագորեն դուրս են բերել տարածքից, ինչպես նաև ապահով…

Թանգարանային թալան․ հնագույն սաղավարտը վերադարձվել է

2500-ամյա ոսկե սաղավարտը վերադարձվել է Ռումինիա՝ Նիդեռլանդներում տեղի ունեցած թանգարանային թալանից 14 ամիս անց։ Խոսքը հռչակավոր Կոցոֆենեշտիի (Coțofenești) սաղավարտի մասին է, որը համարվում է Դակիայի քաղաքակրթության կարևորագույն ազգային արժեքներից մեկը։ Այն և երեք ոսկե ձեռնաշղթաները 2025 թվականի հունվարին գողացվել էին…

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից․ լիբանանահայ համայնքում անցկացվել են հոգեհանգստի պատարագներ

Ապրիլի 24-ին դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Կիլիկիո հայոց կաթողիկոսության, Հայ կաթողիկե եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու կողմից մատուցված հոգեհանգստի պատարագներին, այնուհետև ծաղկեպսակներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին: Այս մասին հայտնում են…