Karevor News

Karevor News

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ…

Ասեղը պարբերաբար սահում է քերծվածքների պատճառով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի հետագա շահագործման վտանգավորության վերաբերյալ հրապարակումներին։ «Այնպիսի տպավորություն է, թե որոշ լրատվամիջոցներ պարզապես նույն հին ձայնապնակն են դրել՝ այն էլ ճռռացող։ Ասեղը պարբերաբար սահում է քերծվածքների պատճառով, ձայնապնակը կարծես պատվել է կեղտով…

Չինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը

Չինաստանն արդեն զբաղվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման նախապատրաստմամբ։ Բարենպաստ պայմանների դեպքում հանդիպումը կներառվի Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի միջոցառումների ծրագրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Չինացի մեր բարեկամները՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի…

Նիգերիայում հաստատվել է էբոլայով վարակման առաջին դեպքը

Նիգերիայի կառավարությունը հոկտեմբերի 20-ին հայտնել է, որ մայրաքաղաք Աբուջայում հաստատվել է էբոլայի մեկ դեպք։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Երկրի առողջապահության նախարարը հայտնել է, որ հիվանդը կին է, որը ժամանել է Ուգանդայից. նա մեկուսացված է և բժշկական օգնություն է…

Օրինական ուժի մեջ է մտել Մանվել Գրիգորյանի ժառանգներից գույքի բռնագանձման վճիռը

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց։ Հակակոռուպցիոն դատարանի վճռի…

Պուտինի և Ուիթքոֆի բանակցություններն ավարտվել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումն ավարտվել է։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ բանակցությունները տևել են շուրջ երեք ժամ։ Հանդիպումից հետո Ուիթքոֆը հեռացել է Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատից։

«Մեկ ազգ, երկու պետություն»․ Բաքուն սահման է գծում Անկարայի առաջ

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ծագած լարվածությունը բացահայտել է տարիներ շարունակ եղբայրության հռետորաբանությամբ քողարկված քաղաքական հակասությունները։ Շուշիի հռչակագրով ամրագրված ռազմավարական դաշինքում առաջին անգամ այսպիսի հրապարակայնությամբ քննարկվում են փոխադարձ անվստահությունը, քաղաքական միջամտության մեղադրանքները և տարածաշրջանային առաջնորդության հավակնությունները։ «Մեկ ազգ, երկու պետություն» հայտնի…

Սիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում խաղաղությունը, անդորրն ու կայունությունը կրկին սկսում են ամրապնդվել։ Նրա խոսքով, Անկարան շարունակելու է աջակցել Դամասկոսին։ «Ամենակարող Աստված մեր սիրիացի եղբայրներին ու քույրերին փառահեղ հաղթանակ է պարգևել։ 2024 թվականի դեկտեմբերի 8-ին սիրիացի…

Եթե չլիներ ԹՐԻՓՓ-ը, Ադրբեջանն արդեն հարձակվել էր

Վաշինգտոնը Մոսկվայի հետ դիզելային գործարք է կնքում, մինչ Ուկրաինայի պատերազմի ելքը շարունակում է անորոշ մնալ։ Միաժամանակ Մարկո Ռուբիոն Սամարղանդում ամերիկյան տնտեսական նոր օրակարգ է ներկայացնում Կենտրոնական Ասիային, իսկ Սերգեյ Լավրովը Թեհրանում փորձում է առաջ մղել «3+3» ձևաչափը։ Երևանում էլ խորհրդարանական…

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված էներգետիկ պատժամիջոցները մինչև Ուկրաինայում հակամարտության դադարեցումը, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումները մեղմելու ուղղությամբ ձեռնարկած քայլերին։ Այս մասին նա…