Karevor News

Karevor News

Ուկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնով

Ուկրաինացի զինվորականներն իրականացրել են աշխարհում առաջին օդային տարհանումը՝ վիրավոր զինվորին ռազմաճակատից դուրս բերելով Gurzuf Defence ընկերության արտադրած ծանր բեռնատար վեցապտուտակավոր դրոնի միջոցով։ Զինվորին ցամաքային ճանապարհով տարհանելն անհնար էր ականների և հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ակտիվության պատճառով։ Այժմ նա ապաքինվում է։

ՀՀ-ն ավելի ագրեսիվ պետք է իրականացնի բնական ռեսուրսների խելամիտ օգտագործումը

Հոկտեմբերի 10-ին Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանեց «հաջողության պատմություն»՝ հատուկ ընդգծելով, որ այս անգամ բնապահպանական բողոքի ցույցեր չկան։ Բայց արդյո՞ք բողոքի բացակայությունը նշանակում է խնդրի լուծում։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս պետք է չափել տնտեսական հաջողությունը մի երկրում, որտեղ…

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Իսրայելական պաշտպանական Elbit Systems ընկերությունը 235 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանին ժամանակակից PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և բարձր ճշգրտության Extra-MR հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է իսրայելական Globes պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։ Պայմանագիրը նախատեսված է երեք…

Մոսկվայի հին թակարդը. Հայաստանը երկրորդ 2013-ի իրավունք չունի

Հայաստանի իշխանության վերջին հայտարարություններն ու քայլերը մտահոգիչ պատկեր են ուրվագծում։ Արարատ Միրզոյանը հայ-ռուսական հարաբերություններն անվանում է եղբայրական, Նիկոլ Փաշինյանը ՌԴ երկաթուղիների ղեկավարի հետ հանդիպմանը համաձայնում է աշխատանքային խումբ ստեղծել՝ կոնցեսիայի հետ կապված խնդիրները քննարկելու համար, իսկ «Ռոսատոմի» ղեկավարը հայտնում է…

ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ընդլայնել տնտեսական ներկայությունը Կենտրոնական Ասիայում և տարածաշրջանի երկրների հետ նոր առևտրային համաձայնագրեր կնքել։ Այս մասին նա ասել է Euronews-ին՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք կատարած այցի ընթացքում։ Ռուբիոյի խոսքով՝ Սամարղանդում շուրջ 300…

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի նոյեմբերի 8-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Ցախի 18 հասցեում գտնվող՝ 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի՝ 1999 թվականի դեկտեմբերի 29-ի պետական գրանցումը ոչ իրավաչափ…

Ֆրանսիան և Քուվեյթն ամրապնդում են երկկողմ համագործակցությունը. ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Քուվեյթի էմիր Մաշալ աս-Սաբահի հետ ներկա է գտնվել մի շարք համաձայնագրերի ստորագրման արարողությանը: Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն։ Փաստաթղթերից մեկով նախատեսվում է պաշտպանական համագործակցություն Քուվեյթի պաշտպանության նախարարության և Ֆրանսիայի զինված ուժերի միջև: Այլ համաձայնագրերը վերաբերում են…

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շրջել է COP17-ի «Կանաչ գոտու» տաղավարներում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում COP17-ի «Կանաչ գոտում» Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է առանձին տաղավար։ Համակարգի կազմակերպությունների մասնակցությամբ հանրության համար անցկացվում են կրթական, մշակութային, երիտասարդական և սպորտային միջոցառումներ։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ տաղավարը բաց է…

Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկել

Ավստրալիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Հելեն Հեյնսը երկուշաբթի օրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. Նրան ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի են ենթարկել Վանգարատա քաղաքի իր գրասենյակի մոտ ։ Հարձակման կասկածանքով ձերբակալվել է 43-ամյա տղամարդ։ Միջադեպը տեղի է ունեցել Վանգարատայում՝ Մելբուռնից մոտ երեք…

ՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է Չինաստանի տաղավարի բացման արարողությանըՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է Չինաստանի տաղավարի բացման արարողությանը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում մասնակցել է Չինաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես եկել ելույթով։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել Չինաստանի առաջնորդող դերը Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունման…