Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող

ԿԳՄՍ նախարարի հրամանով ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն մրցույթին ներկայացված 60 հայտերից ֆինանսավորման է երաշխավորել 50-ը՝ շուրջ 178 մլն դրամ ընդհանուր ծավալով՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր…

Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Պոլիշչուկին՝ Սև ծովում նավին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի պատճառով հնդիկ նավաստու զոհվելուց հետո: Գերատեսչությունն անհանգստություն է հայտնել առևտրային նավերի վրա հարձակումների կապակցությամբ։ Այս մասին ասվում է Հնդկաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։…

Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է

Հուլիսի 27-ին՝ ժամը 10։57-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդու, որը տեղում մահացել է։ Նախնական տվյալներով՝ տղամարդը փողոցը փորձել է հատել չթույլատրված հատվածով։ Կատարվում է նախաքննություն։

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին

Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտնել է զորավարժությունների շրջանակում հանրապետության տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին՝ Կալվարիա-Կազլո Ռուդե երթուղով։ Այդ քաղաքները գտնվում են երկրի հարավ-արևմուտքում՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի և Սուվալկիի միջանցքի մերձակայքում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Գերատեսչության տվյալներով՝ «կարելի է…

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0․1 տոկոսով՝ կազմելով 9 մլրդ 570․9 մլն դոլար: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Հունիսին՝ մայիսի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 7․3, իսկ նախորդ…

Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային կրկնել է Թեհրանի դիրքորոշումը Կասպից ծովում ուկրաինական կողմից առևտրային նավի ռմբակոծման վերաբերյալ՝ նշելով, որ այդ հարձակումն անպատասխան չի մնալու։ Ներկայումս հարցն այն է, թե ինչպես կարող է արձագանքել Իրանը՝ արդյոք պատասխանը կլինի Ռուսաստանի հետ համագործակցության…

Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում

Եգիպտոսը Իսրայելի հետ հարաբերությունների համապարփակ և հրապարակային կարգավորման չի գնա, քանի դեռ Պաղեստինի անկախ պետություն ստեղծված չէ, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծված չէ։ Հուլիսի 27-ին այդ մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ աս-Սիսին։ Ընդ որում, դա տեղի է ունեցել Կահիրեի մերձակայքում երկրի Զինված…

«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Կասպից ծովում իրանական նավին ուկրաինական հարվածից հետո Թեհրանից հնչած այն սպառնալիքները, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Sky News-ի հետ հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Իրանը նոր տեխնոլոգիաներ և…

Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են

Հուլիսի 26-ին՝ ժամը 16։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրում՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում, երեխաներ են մոլորվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Մեծ…

Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի

Իսպանիայի Ավիլա նահանգում մոլեգնող անտառային հրդեհը համարվում է երկրի պատմության ընթացքում գրանցված ամենախոշորներից մեկը։ Նշվում է, որ հրդեհի տարածքը կազմում է մոտ 50 հազար հեկտար։ Հրդեհներ են բռնկվել նաև Տոլեդո նահանգում և Մադրիդի ինքնավար համայնքում։ Երեք խոշոր օջախների ընդհանուր ընդգրկած…