Ընտրակաշառքի մասին իրենց աղմուկով քաոսի են վերածել նախընտրական շրջանը․ ո՞ւր են այդ ընտրակաշառքի հաստատված դեպքերը․ իրավապաշտպան

Խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնարդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, իսկ մինչ այդ՝ ձայների աղմկահարույց կորուստները հանգեցրել են ԿԸՀ-ին վերահաշվարկի պրոցեսի։ Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է․ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Իսկ թե ի՞նչ թվային պատկեր կարձանագրվի, կամփոփվի հունիսի 14-ին, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները։ Իրավախախտումներ, վարչական ռեսուրսի օգտագործում, ընդդիմության թիրախավորում․ բռնաճնշումներ՝ սրանք էլ նախընտրական ու ընտրական պրոցեսի ոչ թվային գնահատումներն են, որն այս օրերին հնչեցնում են իրավապաշտպան տարբեր շրջանակներ՝ այդ թվում՝ նաև միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչներ։ «Հետընտրական իրավիճակին մենք դեռ գնահատական չենք կարող տալ․ վերահաշվարկ է ընթանում և դեռ ինչ-որ փոփոխություններ կարող են լինել, բայց որ աննախադեպ բռնաճնշումներ են եղել նախընտրական շրջանում, ես կարող եմ ասել,- 168 ․ am -ի հետ զրույցում շեշտեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ՝ մանրամասնելով,- Աննախադեպ բռնաճնշումներ, ծեծի դեպքեր Մասիսում, կարծեմ Հրազդանում և էլի ինչ-որ տեղ, որոնք հետևանքներ չեն ունեցել, այսինքն` չեն ձերբակալվել բռնության հեղինակները։ Հոգեբուժարանում Արմեն Հովհաննիսյանի մահվան դեպքը, որն ուղղակիորեն կապված է ընտրությունների հետ։ Նաև համատարած ձերբակալություններ են տեղի ունեցել»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով