Արդեն երեք նիստ «Իսակովի հողերի» գործով հետազոտվում են դատախազի ներկայացրած ապացույցները

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսպես կոչված, «Իսակովի հողերի» և «Սիլվայի» միացված գործերով դատաքննությունը: Նախորդ դատական նիստում շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը: Դատախազության կողմից բավականին ծավալուն, արդեն 2 նիստ տևող ապացույցների ներկայացումից հետո Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հանդես եկավ հայտարարությամբ: «Ըստ քննիչի՝ այս անձինք՝ ընթերակաները, 9.25 եղել են ԱԱԾ-ում: ԱԱԾ են գնացել նաև 20 օր անց, մի քիչ ավելի շուտ, եղել են քննիչի սենյակում, հետո՝ մայիսի 6-ին՝ ավելի շուտ: Ընդհանուր առմամբ՝ 6 անգամ: Մտերիմներ էլ չեն քննիչի հետ: Էդ մարդիկ 6 անգամ, առավոտ շուտ ԱԱԾ քննիչի առանձնասենյակում ի՞նչ գործ ունեն»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով