Պարսից ծոցում հաստատված հրադադարը փխրուն է․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Պարսից ծոցում գործող հրադադարը մնում է «չափազանց փխրուն» և կարող է վերածվել լայնածավալ պատերազմի․ գրում է ТАСС-ը ։ «Թույլ տվեք անդրադառնալ Պարսից ծոցի տարածաշրջանին, որտեղ հրադադարն ավելի շատ նման է կրակի ինտենսիվության նվազեցման, ինչպես տեսանք վերջին 48 ժամվա ընթացքում հարձակումների սրման և ռազմատենչ հռետորաբանության մեջ», – ասել է Գուտերեշը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է՝ տարածաշրջանի մի քանի երկրներում քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքներ են ենթարկվել հարձակումների, իսկ Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանափակումները անկայունություն են առաջացնում ամբողջ աշխարհում՝ նպաստելով էներգակիրների գների բարձրացմանը, մատակարարման շղթաների խաթարմանը։ «Մենք չպետք է թերագնահատենք այն ռիսկը, որ այս լռությունը կարող է կրկին վերաճել լիարժեք հակամարտության», – հավելել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով