Ով է մեղավոր, որ բանակն ընկալվում է՝ որպես каторга. 25-օրյա վարժական հավաքներին մասնակցության «հրավերներն» ընդդիմադիրներին քաղաքակա՞ն են, թե՞…

Հունիսի 4-ին լուրեր էին տարածվել, որ Ռազմական ոստիկանության աշխատակիցները ՀՀ սահմանային անցակետերում վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են տրամադրում Ռուսաստանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում անմիջապես արձագանքել էր, որ ծանուցման համար սահմանված կարգ կա, և այն իրականացվում է այդ ընթացակարգերին համապատասխան։ «Ծանուցման համար կա կարգ։ Ծանուցումը սովորաբար լինում է՝ ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում տալ ֆիզիկապես հնարավոր չէ։ Ուղիղ օդանավակայանում ոչ մեկին չեն կարող ծանուցագիր տալ: Ռազմական ոստիկանությունն իրականացնում է իրեն վերապահված գործառույթները, իսկ տարբեր պետական կառույցներ անհրաժեշտության դեպքում կարող են իրականացնել համապատասխան գործողություններ»,- նշել էր Պապիկյանը։ Հակադարձմանը՝ արդյո՞ք կարող է բացառել, որ Ռուսաստանից ժամանած քաղաքացիները կարող են ուղարկվել 25-օրյա վարժական հավաքների, պաշտպանության նախարարն արձագանքել էր.

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով