Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում անցկացված RAF-10 մրցաշարի շրջանակում հայ մարտիկ Արման Ծառուկյանը մենամարտել է UFC-ի նախկին ներկայացուցիչ Թոնի Ֆերգյուսոնի հետ, գրում է Championat.com-ը։ Գոտեմարտն ավարտվել է Ծառուկյանի վստահ հաղթանակով. նա երկրորդ ռաունդում 10:0 հաշվով պարտության է մատնել մրցակցին։ Հատկանշական է, որ սա Ծառուկյանի յոթերորդ հանդիպումն էր RAF լիգայում, մինչդեռ Ֆերգյուսոնի համար սա նորամուտային մրցաշար էր։ Ծառուկյանը հաջող մրցելույթների շարք է գրանցել՝ հաղթելով նաև RAF-06, RAF-07, RAF-08 և RAF-09 մրցաշարերում, որոնք անցկացվել են ազատ ոճի ըմբշամարտի կանոններով։ Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ MMA-ում Արման Ծառուկյանն ունի 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ ավարտված։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16859

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով