Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում

Հունիսի 13-ից 14-ն ընկած գիշերը Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում անցկացվեց RAF 10 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Արման Ծառուկյանը և Արսեն Հարությունյանը։ Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանի համար RAF-ում իր մրցելույթը դեբյուտային էր։ Նրա մրցակիցը պետք է լիներ Ճապոնիայից օլիմպիական չեմպիոն Ռեյ Հիգուչին, սակայն ճապոնացի ըմբիշը հրաժարվեց մասնակցությունից։ Արդյունքում՝ Հարությունյանը մրցեց Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Քեյլեբ Սմիթի հետ։ Հարությունյանը 14։4 հաշվով հաղթեց մրցակցին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9747

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով