Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևից G7-ի գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումն անցկացնելու պաշտոնական հրավեր չի ստացվել։ «Իհարկե չի եղել»,- ասել է նա։ Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվայի և Կիևի միջև կապի պաշտոնական խողովակներ չկան։ Պեսկովի խոսքով, եթե Զելենսկին պատրաստ է խոսել, միշտ էլ կարող է գալ Մոսկվա։ «Եվ Զելենսկուն, դուք գիտեք, որ Վլադիմիր Պուտինի կողմից, ըստ էության, ամեն ինչ ասվել է, ամեն ինչ առաջարկվել է։ Ասվել է և մի քանի անգամ կրկնվել, որ եթե Զելենսկին պատրաստ է խոսել պատասխանատու և լուրջ՝ ըստ էության, կիևյան ռեժիմին քաջ հայտնի է, թե ինչի մասին,— ապա նա միշտ կարող է գալ Մոսկվա, որտեղ նրան կընդունեն»,— ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6011

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով