Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը

Ֆրանսիայի Էվիան քաղաքում անցկացվող G7-ի գագաթնաժողովի շրջանակում Գերմանիայի կանցլեր Մերցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկ՝ «Թրամփ» ազգանունով և 47 համարով, որը խորհրդանշում է Թրամփի պաշտոնավարումը որպես ԱՄՆ 47-րդ նախագահ։ Նվերը նվիրված է եղել Թրամփի 80-ամյակին։ Ինչպես նշում է AFP-ն, չնայած նվերին, ԱՄՆ նախագահը ֆուտբոլից ավելի շատ նախընտրում է մարտարվեստը՝ իր ծննդյան օրը կազմակերպելով UFC-ի մարտեր, և բաց է թողել ԱՄՆ հավաքականի առաջին հանդիպումը երկրում ընթացող աշխարհի առաջնությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6027

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով