Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենի հետ։ Վերջինս վարչապետ Փաշինյանին շնորհավորել է 2026 թվականի հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով։ Նիդերլանդների Թագավորության վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և Կառավարության կողմից իրականացվող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։



