Իտալացի մարզիչ Էնցո Մարեսկան կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»: The Guardian-ը հաղորդում է, որ ակումբը պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին Պեպ Գվարդիոլայի հնարավոր հեռանալուն։ Աղբյուրի համաձայն՝ Մարեսկայի և «Մանչեսթեր Սիթիի» միջև ներկայումս դրական բանակցություններ են ընթանում: Մարզչի հետ համաձայնության գալու հնարավոր բարդություններից մեկն այն է, որ նա կարող է դեռևս պայմանագրային պարտավորություններ ունենալ «Չելսիի» նկատմամբ։ 2022-ից 2023 թվականներին Մարեսկան եղել է Գվարդիոլայի օգնականը «Մանչեսթեր Սիթիում»: Իտալացին լքել է «Չելսին» հունվարին։


