Օրերս սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար հետախույզ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) պայմանագրային զինծառայող որդուն հեռացրել են զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկից: Պաշտպանության նախարարության 168.am -ի աղբյուրները հայտնում են, որ Արթուր Ավանեսյանի որդու պայմանագրի ժամկետը լրացել է, և այն չի երկարացվել: Չի բացառվում, որ ՊՆ ղեկավարության այս որոշումը քաղաքական է: Ինքը՝ Արթուր Ավանեսյանը, և «Ուժեղ Հայաստանն» այս թեմային չեն անդրադարձել: Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, գնդապետ-հետախույզ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) մարտի 31-ին հիշեցրել է ր Աննա Հակոբյանի՝ 2023 թվականի ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ժամանակ արված հայտարարությունը, որ 11.000 դասալիք է եղել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ շեշտելով. «Մեր զինվորները դասալիք չեն, նրանք կռվում էին առյուծի նման, իսկ ձեր ամուսինը թողեց մեր զինվորին անպաշտպան, առանց զենքի»: Աննա Հակոբյանը որոշել էր անարձագանք չթողնել հետախույզի տեսանյութ-հիշեցումը, ինչին հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը:


