Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին

Բոսթոն, ԱՄՆ Մարզադաշտ «Բոսթոն» L խումբ, երկրորդ տուր Անգլիա-Գանա` 0:0 Անգլիայի ընտրանին աշխարհի այս առաջնության երկրորդ տուրում չհաղթեց Գանայի հավաքականին: Գանան կարողացավ հաջող գործել պաշտպանությունում և ի վերջո, հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Այժմ և Գանան, և Անգլիան ունեն 4-ական միավոր: Խորվաթիան վաստակել է 3, իսկ Պանաման` ոչ մի միավոր: Տորոնտո, Կանադա Մարզադաշտ «Տորոնտո» L խումբ, երկրորդ տուր Պանամա-Խորվաթիա` 0:1 Խորվաթիայի ազգային ընտրանին «Մունդիալ»-ի խմբային փուլի երկրորդ տուրում տոնեց առաջին հաղթանակն ընթացիկ աշխարհի առաջնությունում: Երկրորդ կեսի 54-րդ րոպեին Անտե Բուդիմիրի խփած գոլի շնորհիվ խորվաթները գերազանցեցին Պանամային: Այս խմբում դեռևս հաջորդ փուլի ուղեգիր նվաճած հավաքական չկա: Որոշիչ կլինի վերջին տուրը: Գվադալախարա, Մեքսիկա Մարզադաշտ «Գվադալախարա» K խումբ, երկրորդ տուր Կոլումբիա-Կոնգո` 1:0 Կոլումբիայի ազգային հավաքականը հաղթահարեց աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը` երկրորդ տուրում տոնած հաղթանակի շնորհիվ: Դանիել Մունոզի խփած գոլի շնորհիվ Կոլումբիան հաղթեց Կոնգոյին ու դուրս եկավ ԱԱ-ի 1/32-րդ եզրափակիչ: Այս խմբում երկրորդ տեղում է Պորտուգալիայի ընտրանին, որը վերջին տուրում կխաղա հենց Կոլումբիայի հետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով