Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է մրցելույթները փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի կանանց ազգային հավաքականը Կոսովոյի Պեժա քաղաքում անցկացրեց իր առաջին հանդիպումը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում՝ մրցելով Կոսովոյի հավաքականի դեմ։ Հանդիպումն ավարտվեց Կոսովոյի հավաքականի հաղթանակով՝ 72:44 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Օսաննա Տիրիթյանը, որը վաստակեց 10 միավոր և կատարեց 6 ռեբաունդ: Հայաստանի կանանց ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 25-ին՝ մրցելով Անդորրայի հավաքականի դեմ։



