Բարսելոնան հայտարարել է նոր տրանսֆերի մասին

Եգիպտոսցի 18-ամյա հարձակվող Համզա Աբդելքարիմը Կահիրեի «Ալ-Ահլիից» մշտական հիմունքներով տեղափոխվել է «Բարսելոնա»։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ «կապտանռնագույններն» ակտիվացրել են ֆուտբոլիստի պայմանագրում ամրագրված հրաժարագնի կետը։ Եգիպտոսի հավաքականի խաղացողը նոր աշխատանքային պայմանագիր է կնքել կատալոնացիների հետ, որը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է մոտ 1,5 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Աբդելքարիմին վարձակալել էր դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Փետրվարից ի վեր երիտասարդ հարձակվողը հանդես էր գալիս ակումբի երիտասարդական թիմում, որտեղ առաջնության 9 հանդիպումներում հասցրել էր դառնալ 6 գոլի հեղինակ։ ArmSport

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով