Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան

Վանկուվեր, Կանադա Մարզադաշտ «Վանկուվեր» B խումբ, երրորդ տուր Շվեյցարիա-Կանադա` 2:1 Աշխարհի առաջնության խմբային փուլի B խմբի կենտրոնական խաղում Շվեյցարիան Ռուբեն Վարգասի ու Յոհան Մանցամբիի գոլերի շնորհիվ հաղթեց Կանադային, որի կազմում թիմի միակ գնդակը խփեց Պրոմիս Դեյվիդը: Եվ Շվեյցարիան և թե Կանադան հաղթահարեցին խմբային փուլի արգելքը: Սիեթլ, ԱՄՆ Մարզադաշտ «Սիեթլ» B խումբ, երրորդ տուր Բոսնիա և Հերցեգովինա-Կատար` 3:1 Նախորդ «Մունդիալ»-ի հյուրընկալող երկիրը` Կատարը, այս առաջնությունում խմբում միայն մեկ ոչ-ոքի գրանցեց: Վերջին տուրում Բոսնիան և Հերցեգովինան առավելության հասավ Կատարի նկատմամբ 3:1 հաշվով: Եվրոպացիների կազմում աչքի ընկան Կերիմ Ալաջբեգովիչը, Էրմին Մահմիչը և մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Մահմուդ Աբունադանը: Կատարի վերջին գոլն այս առաջնությունում խփեց Հասան Ալհայդոսը: Մայամի, ԱՄՆ Մարզադաշտ «Մայամի» C խումբ, երրորդ տուր Շոտլանդիա-Բրազիլիա` 0:3 Աշխարհի առաջնությունների ամենատիտղոսակիր թիմը` Բրազիլիան, ընթացիկ «Մունդիալ»-ի խմբային փուլն ավարտեց հաղթանակով` գերազանցելով Շոտլանդիային 0:3 հաշվով: Բրազիլացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը և մեկ անգամ էլ աչքի ընկավ Մատեուշ Կունան: Մոտ 2,5 տարվա դադարից հետո ազգային հավաքականի կազմում հանդես եկավ Նեյմարը, որը փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին: Ատլանտա, ԱՄՆ Մարզադաշտ «Ատլանտա» C խումբ, երրորդ տուր Մարոկկո-Հայիթի`4:2 ԱԱ-ի խմբային փուլի գոլառատ հանդիպումներից մեկում Մարոկկոն 4:2 հաշվով գերազանցեց Հայիթիին: Մարոկկոյի կազմում աչքի ընկան Աշրաֆ Հակիմին, Իսմայել Սայբարին, Սուֆիան Ռահիմին և Ժեսիմ Յասինը: Հայիթիի երկու գոլերից մեկը սեփական դարպասն ուղարկեց Վիլսոն Իզիդորը և մեկ գոլ էլ հեղինակեց Յասին Բունուն: Մեխիկո, Մեքսիկա Մարզադաշտ «Մեխիկո» A խումբ, երրորդ տուր Չեխիա-Մեքսիկա`0:3 Աշխարհի այս առաջնությունում իր երրորդ հաղթանակը տոնեց հյուրընկալող երկրներից Մեքսիկան, որը վերջին տուրում երեք անպատասխան գնդակ ուղարկեց Չեխիայի դարպասը: Մեքսիկացիների կազմում աչքի ընկան Մատեո Չավեսը, Խուլիան Կինոնեսը և Ալվարո Ֆիդալգոն: Մոնտերեյ, ԱՄՆ Մարզադաշտ «Մոնտերեյ» A խումբ, երրորդ տուր Հարավաֆրիկյան Հանրապետություն – Կորեա` 1:0 ՀԱՀ-ի կազմում 63-րդ րոպեին Տապելո Մասեկոյի խփած գոլը ոչ միայն հաղթանակ բերեց իր թիմին, այլ նաև ապահովեց ԱԱ-ի 1/32 եզրափակիչ դուրս գալը: Այս խմբից պայքարը չեն շարունակի Չեխիան ու Կորեան:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով