Matthäus Taferner signs a three-year contract with FC Noah

Ավստրիացի կիսապաշտպանը կարող է համալրել «ՆՈԱ»-ի շարքերը

Մոտ օրերս հայկական «Նոան» կարող է հայտարարել ամառային տրանսֆերային պատուհանի ամենահետաքրքիր համալրումներից մեկի մասին։ Խոսքը 25-ամյա ավստրիացի կենտրոնական կիսապաշտպան Մաթեուս Տաֆերների մասին է, ով, առկա տեղեկությունների համաձայն, պատրաստվում է երեք տարվա պայմանագիր է կնքել Երևանյան ակումբի հետ։

Տաֆերներն այս պահին ազատ գործակալի կարգավիճակում է, ինչը հնարավորություն է տալիս «ՆՈԱ»-ին համալրել կազմը առանց տրանսֆերային փոխհատուցման։ Ըստ Transfermarkt-ի՝ այս պահին ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 800 հազար եվրո։

«Նոայի» համար այս տրանսֆերը կարող է կարևոր քայլ լինել նոր մրցաշրջանից առաջ՝ հատկապես հաշվի առնելով ակումբի հավակնությունները ներքին առաջնությունում և եվրագավաթային մրցաշարերում։

Ակումբը դեռևս պաշտոնապես չի ներկայացրել ֆուտբոլիստին, առաջիկայում սպասվում է պաշտոնական հայտարարություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11542

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով