Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Երևանումընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով հաղթանակ է տարել Անդորրայի հավաքականի նկատմամբ։ Հանդիպմանամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 32 արդյունավետության գործակից (EFF)։ Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել է 12 ռեբաունդև 1 արդյունավետ փոխանցում։ Հայաստանի Մ16 հավաքականը երկրորդ խաղում կմրցի Ջիբրալթարի իր հասակակիցների հետ: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում: Մուտքն ազատ է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9627

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով