Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Հյուսթոն, ԱՄՆ Մարզադաշտ «Հյուսթոն» 1/16 եզրափակիչ Կանադա-Մարոկկո` 0:3 Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակչում Մարոկկոյի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Կանադայի նկատմամբ՝ 3:0 հաշվով և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր: Հանդիպման առաջին խաղակեսն անցավ լարված և համառ պայքարում։ Կանադայի հավաքականը փորձեց նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն Մարոկկոյի պաշտպանությունն ու դարպասապահը գործեցին անթերի՝ թույլ չտալով մրցակցին բացել հաշիվը։ Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Ընդմիջումից հետո մարոկկացիները զգալիորեն ավելացրին ճնշումը և 50-րդ րոպեին Ազեդին Ունահին դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Բաց թողած գոլից հետո Կանադան ակտիվացավ, սակայն չկարողացավ արդյունավետ ավարտին հասցնել իր գրոհները։ 82-րդ րոպեին Ունահին դուբլ ձևակերպեց՝ կրկնապատկելով Մարոկկոյի առավելությունը, իսկ հանդիպման վերջնամասում` Սուֆիան Ռահիմի օգտվեցին մրցակցի բաց տարածություններից և խփեց Մարոկկոյի երրորդ գոլը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով