ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ

ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի որոշումը՝ Բալոգունի որակազրկումը չեղարկելու վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն խիստ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ի որոշումը՝ ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի պատճառով սահմանված որակազրկումը չեղարկելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ այս քայլին ՖԻՖԱ-ն գնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հարցը վերանայելու պահանջից հետո։ ՈՒԵՖԱ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ֆուտբոլի կառավարման համաշխարհային մարմինը «հատել է կարմիր գիծը»՝ վտանգելով խաղի ամբողջականությունը։ «Մենք հայտնում ենք մեր անհավատությունը նման աննախադեպ, անհասկանալի և անարդարացի որոշման վերաբերյալ։ Երբ կանոնների հստակությունը այլևս չի երաշխավորվում դրանց պահապանների կողմից, խաղի ամբողջականությունը վտանգված է, իսկ մրցաշարի հեղինակությունը՝ խաթարված»,- ընդգծել է ՈՒԵՖԱ-ն իր անհամաձայնությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9627

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով