Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նախարարը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ ։ «Նիստի մեկնարկին կարևորեցի հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը երկրի տնտեսության զարգացման գործում և նշեցի, որ համատեղ քննարկումների միջոցով հնարավոր է դառնում ձևավորել լուծումներ, որոնք նպաստում են իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին պետական աջակցության ծրագրերին, մասնավորապես արտահանմանն ուղղված ծրագրերի լավարկմանը, ՀՀ-ում մասնավոր անասնաբուժական ծառայությունների և անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության համակարգի զարգացմանը»,– գրել է Պապոյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10130

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով