Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը «պետք է Վաշինգտոնը պաշտպանի»

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության իրական նվաճումն է, որ արդեն տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի աշխարհաքաղաքական դրությունը փոխել է։ Բայց խաղաղությունը հազվադեպ է ինքնապահպանվում, իսկ այդ գործընթացը տեղի է ունենում դրա ձախողմանը ձգտող շահագրգիռ կողմերի լիովին ներկայացվածության միջավայրում։ Այդ խաղաղության ձեռքբերման համար անելով միջնորդական բարդ աշխատանք, Վաշինգտոնին հիմա սպասում է ավելի քիչ գրավիչ աշխատանք, որպեսզի այն պաշտպանի։ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների տարեդարձին ընդառաջ RealClearWorld (RCW) հանդեսի հեղինակային հոդվածում, ինչպես փոխանցել է ադրբեջանական haqqin.az-ը, գրել է ԱՄՆ Ատլանտյան խորհրդի Գլոբալ էներգետիկ կենտրոնի ավագ գիտաշխատող Բրենդա Շաֆերը։ Պատահական զուգադիպությո՞ւն է, թե՞ այդպես է ծրագրված, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Վաշինգտոնում ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների տարեդարձին ընդառաջ գումարվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նույն օրը մեկնում է Կիև։ Բայրամովը ուկրաինացի պաշտոնակից Սիբիգայի ուղեկցությամբ այցելել է ուկրաինական ԱԹՍ-երի ցուցահանդես։ Դա բավական խորհրդանշական է և, կարծես, ակնարկում է, որ կողմերը նաև «ռազմաարդյունաբերության ոլորտում են համագործակցում»։ Ուկրաինայի հետ Ադրբեջանի հարաբերությունների հրապարակայնացումը, հավանաբար, պետք է ընկալել որպես պաշտոնական Բաքվի «կողմնորոշման» դրսևորում։ Այդուհանդերձ, չպետք է հաշվեկշռից դուրս թողնել, որ քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական մանեւրի առումով Ադրբեջանի հնարավորությունները մեծ են։ Խնդիրն, ըստ այդմ, հանգում է նրան, թե Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու հարցում Իլհամ Ալիևը որքանո՞վ է անկեղծ և հետևողական։ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը անցյալ շաբաթ վերստին խոսել է Հայաստանի սահմանադրության «առանցքային հոդվածում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների խոչընդոտի» մասին։ Ավելի վաղ նա ակնարկել է, որ «խոչընդոոտը կարող է վերացվել նաև իրավական այլ մեխամիզմով»։ Այդ առումով հայ-ադրբեջանական քննարկումներ «եղե՞լ են» կամ «ընթանո՞ւմ» են, հայտնի չէ։ ԱՄՆ Ատլանտյան խորհուրդը հեղինակավոր վերլուծաբանական կենտրոն է, Սպիտակ տան ոչ պաշտոնական խորհրդատուն։ Եվ եթե այդ հաստատության ավագ գիտաշխատող Շաֆերը Վաշինգտոնի կողմից Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը պաշտպանելու անհրաժեշտություն է տեսել, ուրեմն գործընթացը ձախողելու հավանականությունը մնում է։ Վերլուծականում արձանագրված է, որ Հայաստանի ԱԺ պատգամավորների մեկ երրորդից ավելին ռուսաստանամետ է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10136

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով