Հայաստանի իններորդ գումարման Ազգային ժողովը սկսել է աշխատանքը մի պայմաններում, երբ երկրի առջև կանգնած գրեթե բոլոր ներքին խնդիրները միաժամանակ արտաքին քաղաքական խնդիրներ են։ Ռուսաստանը սահմանափակում է հայկական ապրանքների մուտքը իր շուկա, և Հայաստանը ստիպված է պաշտպանել իր իրավունքները մի տնտեսական միությունում, որի անդամ է։ Միաժամանակ Ռուսաստանի պետական ընկերությունն է կառավարում Հայաստանի երկաթուղին, իսկ ռուսական «Գազպրոմը» վերահսկում է ոչ միայն գազի հիմնական մատակարարումը, այլև Հայաստանի ներքին գազատրանսպորտային համակարգը։ Այս կախվածությունների պայմաններում Հայաստանը փորձում է զարգացնել TRIPP-ը, բացել հայ-թուրքական սահմանը, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը և ստանալ տնտեսական ու էներգետիկ այլընտրանքներ։ ԱՄՆ-ն TRIPP+-ի ֆինանսավորումը 201 միլիոն դոլարից հասցրել է 402 միլիոնի, իսկ Եվրամիությունն Հայաստանին առաջարկում է նոր ֆինանսական աջակցություն և հայկական արտահանման մեծ մասի համար արտոնյալ մուտք եվրոպական շուկա։ Բայց եվրոպական պայմանավորվածությունների զգալի մասը դեռ չի գործարկվել, մինչդեռ ռուսական ճնշումն արդեն իրական է։ Այս իրավիճակում Հայաստանը պե՞տք է արագացնի ԵԱՏՄ-ից հեռացումը, թե՞ նախ ստեղծի տնտեսական և էներգետիկ ապահովագրական համակարգ։ Կարո՞ղ է ԵՄ-ն փոխհատուցել հնարավոր ռուսական ճնշումների գինը։ Եվ ինչպե՞ս պետք է Հայաստանը զարգացնի TRIPP-ը, երբ իր կարևորագույն երկաթուղային և էներգետիկ ենթակառուցվածքները շարունակում են վերահսկվել Ռուսաստանի կողմից։ Այս հարցերը քննարկել ենք քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



