Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում

Ավելի քան 5000 զորակոչիկ օգոստոսին բազային զինվորական պատրաստություն կսկսի Շվեդիայի զինված ուժերի ստորաբաժանումներում: 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում նրանց թիվը կգերազանցի 9000-ը, ինչը «կդառնա ամենամեծ հավաքագրումը մի քանի տասնամյակի ընթացքում»: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Շվեդիայի զինված ուժերի հաղորդագրությունը: Նորակոչիկների թիվը 2022 թվականին կազմել է 5500, իսկ 2025 թվականին՝ 8500: Ինչպես ընդգծվում է հաղորդագրության մեջ, զորակոչիկների թվի աճը «ևս մեկ քայլ է ռազմական պաշտպանության շարունակվող աճի գործում»: Օգոստոսի ընթացքում նորակոչիկներն սկսում են իրենց պատրաստությունը բանակում, նավատորմում և ռազմաօդային ուժերում: Նրանք ուսուցում կանցնեն զինված ուժերի ստորաբաժանումներում ամբողջ երկրում: 2026 թվականի համար Շվեդիայի պաշտպանական բյուջեն կազմում է 175 միլիարդ կրոն (18,4 միլիարդ դոլար) կամ ՀՆԱ-ի 2,8%- ը: 2022 թվականին այն կազմել է 70,8 միլիարդ կրոն (7,47 միլիարդ դոլար) կամ ՀՆԱ-ի 1,2%-ը: Ռազմական ծախսերի աճը կապված է 2024 թվականին ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության և դաշինքին ինտեգրվելու հետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10136

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով