ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդել Ազիզ բին Սալման Ալ Սաուդը ստորագրել են միջուկային ոլորտում խաղաղ համագործակցության մասին համաձայնագիր (հայտնի որպես «123-րդ համաձայնագիր»), ինչպես նաև երկկողմանի երաշխիքների ուղեկցող փաստաթուղթ։ Այս փաստաթղթերը ստեղծում են երկարաժամկետ և բազմամիլիարդանոց գործընկերության իրավական հիմք, որը միևնույն ժամանակ միտված է տնտեսական նպատակների իրագործմանը և միջուկային զենքի չտարածման ապահովմանը։ Համաձայնագիրն առաջիկայում կփոխանցվի ԱՄՆ Կոնգրեսի դիտարկմանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով