Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված համակողմանի և արդյունավետ նախաքննության, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են 2024-2026 թվականների ընթացքում «Տելեգրամ»-ի առցանց խանութ-հարթակների միջոցով, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող խմբի ղեկավար Ա.Վ.-ի և խմբի կազմում հանցավոր գործունեություն ծավալած վերջինիս կնոջ ինքնությունները: Վերջիններս ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, երբ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը: Հավաքված ապացույցների հիման վրա նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացնելը): Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է հանցավոր խմբի անդամներից ևս մեկը, ում բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 2 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանք իրացնելու համար անհրաժեշտ պարագաներ: Խմբի ղեկավարը կալանավորվել է, նրա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ծավալուն վարութային գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված մյուս մասնակիցների ինքնությունները պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9779

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով