Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորդանանում ԱՄՆ-ի օբյեկտների վրա հարձակումների մասին՝ նշելով, որ ոչնչացրել է ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Հայտարարության մեջ նշվել է, որ «Patriot համակարգը և C-RAM ռադարը նույնպես թիրախավորվել և ոչնչացվել են, իսկ ամերիկյան բազայի վառելիքի բաքերը հրկիզվել են»։ Նաև տեղեկություններ են հաղորդվել, որ ուղղաթիռների սարքավորումների, ինչպես նաև վերանորոգման ու սպասարկման պահեստները նույնպես հրկիզվել և ոչնչացվել են։ ԻՀՊԿ-ն, դիմելով Հորդանանի ժողովրդին, պնդել է, որ իր գործողությունները չեն խախտում Հորդանանի ինքնիշխանությունը՝ շեշտելով, որ ամերիկյան ուժերին թիրախավորելն օրինական և անհրաժեշտ պատասխան է։ Հորդանանը դեռևս չի մեկնաբանել հարվածները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով