Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը (Aemet) սաստիկ շոգի պատճառով երկրի բազմաթիվ տարածաշրջաններում անբարենպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարել: Եղանակային վտանգի առավելագույն՝ կարմիր մակարդակ է գործում Իսպանիայի արևելքում: Ըստ X հարթակում Aemet-ի տարածած հաղորդագրության՝ Ալմերիայի շրջանում ջերմաստիճանը կարող է գերազանցել 44 աստիճան Ցելսիուսը: Բացի այդ, գրեթե ամբողջ երկրում պահպանվում է հրդեհային վտանգի չափազանց բարձր մակարդակը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9778

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով