Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունը հուլիսի 20-ին օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 63-ամյա բնակիչն իր տանը ապօրինի պահում է մարիխուանա։ Այս մասին նշված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ «Իրացնելով ստացված տեղեկությունները՝ քրեական ոստիկանները նույն օրը մեկնել են նշված հասցե։ Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է իր կողմից աճեցված կանեփից պատրաստված թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ոստիկանության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը տղամարդու տանը իրականացված զննությամբ ննջասենյակից հայտնաբերվել է երեք փաթեթ՝ ընդհանուր շուրջ 69 գրամ քաշով կանեփանման զանգվածով։ Հանգամանքները պարզվում են։



