Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

Իրանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներ Աբաս Արաղչին և Բադր Աբդելաթին հեռախոսազրույց են անցկացրել։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ ներկայացնելով զրույցի մանրամասները։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ կապերը և տարածաշրջանային զարգացումները։ Հաղորդվում է, որ երկու բարձրաստիճան դիվանագետները նաև մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տարածաշրջանում վերջին զարգացումների և Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության սրման շուրջ։ Բացի այդ, երկու արտգործնախարարները քննարկել են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության վերականգնման լուծումները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9657

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով