Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հեռախոսազրույց է անցկացրել իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին Սիբիհան հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Ես տեղեկացրեցի իմ թուրք գործընկերոջը Ռուսաստանի կողմից Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ ահաբեկչության սրման մասին։ Հաշվի առնելով, որ Թուրքիան Սևծովյան ամենաուժեղ տերությունն է՝ 2022 թվականից ի վեր խաղաղության ջանքերի հաջողությամբ, Անկարան կարող է կարևոր դեր խաղալ նավարկության ազատության վերականգնման գործում»,-գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։ Նա նաև հավելել է, որ Ֆիդանի հետ խոսել է Սև ծովում նավարկության ազատությունը վերականգնելու և համաշխարհային պարենային անվտանգությունն ապահովելու ուղիների մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9657

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով