Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Պարագվայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Էրմենեգիլդո Կոենե Վելասկեսի հետ։ Այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Դեսպան Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգը՝ ընդգծելով ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու առկա հնարավորությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9657

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով