Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ

Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։ Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո, ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել էր դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9720

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով