Մադրիդյան ակումբը պատրաստվում է պայմանագիր ստորագրել «Լայպցիգի» իվուարցի վինգեր Յան Դիոմանդեի հետ: Ըստ ESPN-ի տվյալների՝ տրանսֆերային արժեքը, ներառյալ հնարավոր բոնուսները, կկազմի 135 միլիոն եվրո, իսկ հիմնական ֆիքսված գումարը կլինի 115-120 միլիոն եվրո։ Եթե բոլոր բոնուսները վճարվեն, ֆուտբոլիստը կդառնա «Ռեալի» պատմության ամենաթանկարժեք խաղացողը։ Անցած մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրած 33 խաղում Դիոմանդեն դարձել է 12 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:



