Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել հրշեջներին չկորցնել ոգին, քանի դեռ նրանք շարունակում են պայքարել երկրի հարավ-արևմուտքում մոլեգնող խոշոր անտառային հրդեհի դեմ։ Նրա խոսքով՝ պայքարը երկարատև կլինի, սակայն միասին կհաղթեն այս պայքարու։ Հրդեհաշիջման աշխատանքների համակարգման կենտրոն կատարած այցի ընթացքում Մակրոնը տեղեկացել է, որ անցյալ շաբաթվանից մոլեգնող հրդեհը չափազանց անկանխատեսելի է։ Այն ընդգրկել է Փարիզի տարածքից չորս անգամ մեծ տարածք և ստիպել շուրջ 220 հազար մարդու լքել իրենց տները։ «Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի», – հայտարարել է Մակրոնը՝ իրավիճակը որակելով Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ֆրանսիայում հրդեհների հետ կապված ամենածանր ճգնաժամը։



