ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ Բրյուսելում գիտակցում են, որ Երևանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամն անխուսափելի է։ Գերատեսչությունում նշել են, որ ԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել միլիարդավոր դոլարների հասնող վնասները՝ պայմանավորված Եվրամիության ներսում առկա տնտեսական խնդիրներով, իսկ եվրոպական շատ երկրներ արդեն ազդարարել են իրենց շուկաները հայկական ապրանքների առաջ բացելու անպատրաստակամության մասին։ Չնայած դրան՝ «Բրյուսելի բյուրոկրատները» շարունակելու են իբր հավաստիացնել Երևանին իրենց աջակցության վերաբերյալ՝ օգնության ձգձգումը բացատրելով ԵՄ-ին անդամակցելու հարցում հայկական կողմի «ձեռքբերումներով»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9545

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով