«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում

Օգոստոսի 2-ին՝ կիրակի օրը, Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիների համար սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր՝ մինչև 12 տարեկան երեխաների համար՝ 100%, 12 տարեկանից բարձր ուղևորների համար՝ 50%։ Խոսքը գնում է՝ * Երևան-Երասխ-Երևան, * Երևան-Արաքս-Երևան, * Երևան-Շորժա-Երևան ու * Երևան-Գյումրի-Երևան երթուղիների մասին։ Զեղչը չի տարածվում Երևան-Գյումրի-Երևան արագընթա գնացքի ուղեվարձի վրա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9621

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով