Ավելի քան 900 հազար հաճախորդ, 1 տրիլիոն դրամը գերազանցող ավանդներ և 800 միլիարդ դրամից ավելի վարկային պորտֆել։ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի առաջին կիսամյակի արդյունքները։ Բանկի ռազմավարությունը մանրածախ ոլորտում հիմնված է երեք ուղղության վրա՝ հաճախորդների բազայի ընդլայնում, սպասարկման որակի բարձրացում և թվային էկոհամակարգի զարգացում։ Աճի բարձր տեմպ է պահպանվել նաև վարկավորման ուղղությամբ։ Վերջին հինգ տարվա ընթացքում մանրածախ վարկային պորտֆելի միջին տարեկան աճը կազմել է մոտ 30 տոկոս։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։



