Մաքգրեգորը վիրահատվելու է և մեկ տարի չի մենամարտելու

UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը ծնկի ծանր վնասվածքի պատճառով առնվազն մեկ տարի չի կարողանա մենամարտել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը։ Իռլանդացի մարզիկը պարտվել է ամերիկացի Մաքս Հոլոուեյին՝ մենամարտի մեկնարկից ընդամենը 65 վայրկյան անց։ Մաքգրեգորը վնասվածք է ստացել մենամարտի առաջին իսկ վայրկյանին և չի կարողացել շարունակել պայքարը։ Ավելի ուշ մարզիկը սոցցանցերում հայտնել է, որ վիրահատվելու է, և կոչ է արել մենամարտը չեղյալ հայտարարել՝ այն համարելով չկայացած։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9720

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով