Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է անցկացրել իր պակիստանցի գործընկեր Մոհամմադ Իցհակ Դարի հետ։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկված թեմաները։ Նշվում է, որ Պակիստանի արտաքին գործերի նախարարը հրավիրել է իրանցի գործընկերոջը այցելել Իսլամաբադ՝ տարածաշրջանային վերջին զարգացումները քննարկելու համար։ «Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների, այդ թվում՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում իրավիճակի վատթարացման վերաբերյալ»,-հայտնում է գործակալությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9937

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով