ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Օգոստոսի 4-ին Նայրոբիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Զրուցակիցները կարևորել են առաջնորդների գագաթնաժողովին և բարձրաստիճան նախարարական հատվածին բարձր մակարդակով մասնակցության ապահովումը` կենսաբազմազանության օրակարգին քաղաքական խթան հաղորդելու և համաժողովի արդյունքներն ամրապնդելու համար: Մտքեր են փոխանակվել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի օժանդակ մարմինների` Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի (SBSTTA-28) և Իրականացման օժանդակ մարմնի (SBI-7) Նայրոբիում անցկացվող նիստերի շրջանակներում ընթացող բանակցությունների և աշխատանքների վերաբերյալ: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է համաժողովի անցկացման հարցում ՀՀ նախագահության առաջնահերթությունները՝ վերահաստատելով ներառական և արդյունքահենք համաժողով ապահովելու Հայաստանի հանձնառությունը՝ բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավվածությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10017

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով