ԵՄ-ը երկրները Թուրքիայից մատակարարվող գազի համար փաստաթղթային հավաստիացում են պահանջում

Եվրոպական երկրները Թուրքիայից փաստաթղթային հավաստիացում են պահանջում առ այն, որ Սակարիա հանքավայրից մատակարարվող բնական գազը ռուսական ծագում չունի։ Այս մասին AHaber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Նրա խոսքով՝ տեխնիկական տեսանկյունից չափազանց բարդ է որոշել գազի ծագումնաբանությունն այն բանից հետո, երբ այն լցվում է ընդհանուր գազատար համակարգ, սակայն արտահանման պայմանագրեր կնքելիս Անկարան պարտավոր է փաստաթղթերով հիմնավորել վառելիքի ծագման երկիրը։ Թեև եվրոպական կողմի հետաքրքրությունը թուրքական գազի նկատմամբ մեծանում է, երկրի ներսում առկա զգալի պահանջարկը սահմանափակում է Անկարայի արտահանման հնարավորությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10267

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով