Ռուսական էլիտան մտահոգված է ՖՍԲ-ի անվերահսկելի դառնալով. Bloomberg

Ռուսաստանյան քաղաքական էլիտայի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ Անվտանգության դաշնային ծառայությունը (ՖՍԲ) դուրս է եկել վերահսկողությունից։ Համաձայն Bloomberg գործակալության տվյալների՝ Կրեմլի որոշ պաշտոնյաներ անհանգստացած են, որ Վլադիմիր Պուտինը, նպատակ ունենալով ամրապնդել իշխանությունը և խստացնել վերահսկողությունը հասարակության նկատմամբ, հատուկ ծառայությանը լիակատար գործելու ազատություն է տվել: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ ռեպրեսիաների նման սաստկացումն ու հստակ սահմանափակումների բացակայությունն սկսել են լուրջ մտահոգություններ առաջացնել վերնախավում: Որպես վերջին ալիքի և ուժեղացող ճնշումների վառ օրինակ՝ գործակալությունը նշում է Telegram-ի համահիմնադիր միլիարդատեր Պավել Դուրովի դեմ առաջադրված ահաբեկչության մեղադրանքը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10237

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով