Պետդումայի ընտրությունների «փաստական արդյունքները» ի՞նչ ազդակ կլինեն Պուտինի համար

Մենք ընտրությունների ենք գնում մարդկային զոհերը դադարեցնելու, նրանց կյանքը պահպանելու՝ կրակի անհապաղ դադարեցման կատեգորիկ պահանջով։ Հենց դա է մեր նախընտրական ծրագրի գլխավոր իմաստը։ Մեր ծրագրում ընդամենը քառասուներեք բառ կա, այս ընտրությունները հարկերի, սակագների, աշխատավարձի կամ թոշակների մասին չէ, այլ՝ մարդկային կյանքի, ազատության և Ռուսաստանի ապագայի։ New York Times-ին հարցազրույցում ասել է ՌԴ նախկին փոխվարչապետ, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին։ Նրա գնահատմամբ, պետական դումայի սեպտեմբերին կայանալիք ընտրությունները «փաստացի հանրաքվե» են, որին, հավանաբար կմասնակցի վաթսուն միլիոն մարդ։ «Ցավոք, միայն «Յաբլոկո»-ն է հանդես գալիս հօգուտ Ուկրաինայի հետ կրակի դադարեցման համաձայնագրի, մյուսները պաշտպանում են տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է Յավլինսկին։ Քաղաքական գործիչը համոզված է, որ պետդումայի ընտրությունները «երկու արդյունք կունենան՝ պաշտոնական և փաստացի», և երկրի բարձրագույն ղեկավարությունը «կհամոզվի, թե իրականում ռուսաստանցիների որ մասն է պաշտպանում կրակի դադարեցումը և Ռուսաստանի այն կերպարը, որ առաջարկում է «Յաբլոկո»-ն»։ New York Times -ին Յավլինսկու հարցազրույցից հետո «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը հայտարարել է, որ ՌԴ ԿԸՀ-ն «պետք է «հատուկ ռազմական գործողության» դեմ հանդես եկող «Յաբլոկո» կուսակցության գրանցումը չեղյալ հայտարարի»։ Ուկրաինական Unian-ը ֆեյսբուքյան պաշտոնական օգտահաշվում գրել է, որ «Յաբլոկո»-ն «անհապաղ զինադադարի քարոզչություն է իրականացնում մի իրավիճակում, երբ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը Բելառուսի և Ղազախստանի նախագահների միջոցով Կրեմլին հասկացրել է, որ զինված հակամարտության սառեցման ժամանակը մոտեցել» է։ Միաժամանակ ուկրաինական թելեգրամ-ալիքները տեսանյութ են հրապարակել, որ պատկերում է Ռուսաստանի «արեւմտյան մարզերից մեկում հյուսիսկորեական զինվորականների տեղաբաշխումը»։ Ըստ այդմ, Ռուսաստանի Հյուսիսային Կերայից «քառասուն բալիստիկ հրթիռ և արձակման վեց կայան է ստացել»։ Օգոստոսի 6-ին Չինաստանի Մաքսային գլխավոր վարչությունը ԱՄՆ-ի հետ ընթացիկ տարվա վեց ամիսների ապրանքաշրջանառության մասին տեղեկություններ է հրապարակել։ Ըստ այդմ, այն աճել է 2,3 տոկոսով և կազմել 344,9 միլիարդ դոլար։ Ընդ որում, Միացյալ Նահանգները ներկրել է 257, 85 միլիարդ դոլարի չինական ապրանքներ և Չինաստան արտահանել ընդամենը 87,05 միլիարդ դոլարի ապրանքներ։ Սեպտեմբերի 24-ին , Ռուսաստանի պետական դումայի ընտրություններից չորս օր հետո Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը պետական այցով կժամանի ԱՄՆ։ Կարելի է ենթադրել, որ Թրամփ-Սի բանակցությունների օրակարգում կլինի նաև ռուս-ուկրաինական զինված հակամարտության «սառեցման» հարցը։ Պետական դումայի ընտրությունների փաստացի արդյունքները ի՞նչ ազդակ կլինեն Վլադիմիր Պուտինի համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10231

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով